Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

05 սեպ 2018 10:02

«Փաստ».Փաշինյանը ևս մեկ հնարավորություն է տվել Տիգրան Մուկուչյանին՝ պայմանով....

«Փաստ».Փաշինյանը ևս մեկ հնարավորություն է տվել  Տիգրան Մուկուչյանին՝ պայմանով....«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել:

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: Եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին:
Հակառակ պարագայում վերջինս հրաժարական կներկայացնի: Ու չնայած տարածքային հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ–ականները, այս օրերին Մուկուչյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իրեն «պադվադիտ» չանեն:
Հետաքրքիր է նաև ԿԸՀ կայքում տեղադրված սոցիալական գովազդը՝ «Իմ ձայնը չի վաճառվում: Ոչ ընտրակաշառքին»: Մեղմ ասած՝ տարօրինակ է նման բովանդակությամբ գովազդ տեսնել հենց ԿԸՀ կայքում: Այսինքն, ԿԸՀ–ն հաստատում է, որ նախկինում այդպե՞ս է եղել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր