Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

05 սեպ 2018 13:28

Տուգանքը 8 օրում վճարելու դեպքում դրա գումարը կնվազի. նախագիծն ԱԺ-ում է

Տուգանքը 8 օրում վճարելու դեպքում դրա գումարը կնվազի. նախագիծն ԱԺ-ում էԱզգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով է ներկայացվել նախկին հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) նախագիծը, որով վարչական որոշ իրավախախտումների դեպքում առաջարկվում է սահմանված 8 օր ժամկետում տուգանքը վճարելու դեպքում դրա չափը իջեցնել մինչև 50 տոկոս։


Խոսքը մասնավորապես վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին։ Միհրան Պողոսյանն իր առաջարկած նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ լինելու են բացառություններ ու սահմանափակումներ։
«Օրինակ, անսթափ վիճակում մեքենա վարելը և այլն, կամ մեկ տարվա ընթացքում նույն տիպի խախտում իրականացնելը», – բացառությունների օրինակները ներկայացրեց Պողոսյանը։
Տարեկան մի քանի անգամ խախտումների դեպքում այդ «զեղչերն» այլևս չեն գործի։ Պատգամավորներից Ռուստամ Մախմուդյանն առաջարկեց այդ բացառությունների քանակն ավելացնել ու դրանց մեջ ներառել նաև դեղերի շուկան, ինչին նախագծի հեղինակը պատասխանեց, որ պատրաստ են այդպիսի քննարկումներ ունենալ։
Կառավարության ներկայացուցիչն այս քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենք մտադիր են ներկայացնել սեփական նախագծեր՝ կառավարության ծրագրի հիման վրա, և այս նախագծի հետ կապված չունեն դիրքորոշում։
Հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն այնուամենայնիվ առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, որովհետև դրանով կարող է հեշտանալ նաև տուգանքները գանձելու գործընթացը։ Կոստանյանը նշեց, որ իրենք սա կընդունեն, իսկ եթե կառավարությունն առարկություն կամ նոր նախագիծ ներկայացնի, կքննարկեն նաև դա։


Հանձնաժողովի անդամները, որոնց թվում են և՛ Հանրապետական, և՛ Ծառուկյան, և՛ Դաշնակցական խմբակցությունների, և՛ ԵԼՔ դաշինքի պատգամավորներ, կողմ քվեարկեցին նախագծին։ Այն շուտով կուղարկվի Ազգային ժողով՝ լիագումար նիստում հաստատման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր