Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում    

05 սեպ 2018 16:48

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը քաղհալածյա՞լ է. մեկնաբանում է Գեւորգ Կոստանյանը

ՀՔԾ-ն իրավունք ունի՞ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը իր մոտ պահել, թե՞ դա անօրինական է: ՀԺ-ի այս հարցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խուսափողական պատասխան տվեց. «Դա պետք է նախաքննության մարմինը հիմնավորի եւ, եթե պաշտպանական կողմը համամիտ չէ, պետք է բողոքարկի: Ես պետք է հավաստե՞մ օրինականությունը»:
Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հայտարարում է, որ նոր իշխանության կողմից քաղաքական հալածանքների է ենթարկվում: Լրագրողները Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է:
«Ես որեւէ քրեական գործով մեղադրանքին չեմ անդրադառնում: Քաղաքական հետապնդման չափանիշները սահմանված են բազմաթիվ միջազգային փաստաթղթերով: Ես չեմ ուզում քննարկել»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր