Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

06 սեպ 2018 13:07

Հայաստանի վրա Ռուսաստանից տղա կանչել է հենց ինքը՝ Փաշինյանը.անթույլատրելի է մուննաթ գալ Եվրոպայի վրա

Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, և դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքել է.
«Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի վերաբերյալ և նշել, որ անթույլատրելի է մուննաթ գալ Եվրոպայի վրա, որն, ըստ իրեն, բավարար ֆինանսավորում չի հատկացնում:
Երկրորդ՝ եթե շարժվենք ինձ քննադատողների տրամաբանությամբ, ապա պետք է փաստել, որ Հայաստանի  վրա Ռուսաստանից տղա կանչել է ոչ թե Շարմազանովը, այլ հենց ինքը Փաշինյանը, քանի որ հանրահավաքների ժամանակ հրապարակի հարթակից օրը մի քանի անգամ ցիտում էր Պեսկովին և Մարիա Զախարովային: Ես չեմ ցիտել ռուս պաշտոնյաների ելույթներն, այլ ինքը:
Եվ վերջապես երրորդ՝ այո, կարծում եմ, որ վարչապետի չստացված հրապարակային հումորային պատասխանները կարող են ազդել մեր  երկրների հարաբերությունների վրա, ինչը կարող է հղի լինել  ոչ ցանկալի հետևանքներով, իսկ դա Հայաստանի և մեր ժողովրդի շահերից չի բխում:
Այնպես չի, որ գիշերը չեմ քնում, որ Փաշինյանին պատասխանեմ: Քավ լիցի, իմ խնդիրն է սպասարկել իմ երկրի շահը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Եվ եթե վտանգներ տեսնում եմ, պարտավոր եմ արձանագրել ու բարձրաձայնել: Այդպես ավելի ազնիվ է, քան պատերի տակ նվնվալ»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր