ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

07 սեպ 2018 11:10

ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չեղարկվել է. այդ պարագայում նրան ոչինչ չի սպառնում

ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չեղարկվել է. այդ պարագայում նրան ոչինչ չի սպառնումՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նա հավելել է, որ այդ պարագայում Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն նա նշել է, որ Հարությունյանը կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին, եթե հայտնվի ԱՊՀ անդամ այլ երկրներում:
Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և Հայաստանին փոխանցելու մասին դիմումը ՌԴ-ում ստացել են որոշ ժամանակ առաջ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջազգային հետախուզման գծով: Նրա խոսքով՝ Հարությունյանին ձերբակալելու թույլտվության մեջ նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում նրա տան հասցեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր