Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 սեպ 2018 18:33

Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց:
Հայկ Սարգսյանի պաշտպանը ողջամիտ ժամկետ խնդրեց ՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդութուն ներկայացնելու համար: Դատարանը 15 րոպե տրամադրեց: Ընդմիջումից հետո պաշտպանն ասաց, որ դատարանի կողմից տրամադրված «ողջամիտ» ժամկետը չբավարարեց, որ կարողանա իր հիմնավորումները ներկայացնել. «Դատարանը շտապում է րոպե առաջ կալանքի որոշում կայացնել, ես հորդորում եմ ողջամիտ ժամկետ տրամադրել»:
Այնուհետև Երեմ Սարգսյանը հարց ուղղեց դատարանին՝ պաշտպանի ներկայությունը արդյոք պարտադի՞ր է դատական նիստին ներկա գտնվել: Նախագահող դատավոր Աննա Դարբինյանը պատասխանեց՝ տպավորություն է ստեղծվում, դատարանը պետք է պատասխանի ձեր հարցերին:
Երեմ Սարգսյանը ցանկացավ լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ իրեն պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չի տրվում դատարանի կողմից: Դատարանը մեղադրյալ Հայկ Սարգսյանին հարցրեց, թե համաձա՞յն է, որ պաշտպանի բացակայությամբ նիստն ընթանա, Սարգսյանն էլ բացասական պատասխան տվեց: Դատարանն էլ ասաց, որ պաշտպանը չի կարող լքել նիստերի դահլիճը:
Դատախազ Առաքելյանն էլ առարկեց Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը՝ այլըտրանքային խափանման միջոցով փոխելու վերաբերյալ միջնորդությանը: Այնուհետև հիմնավորեց. «Փաստենք, որ սույն գործի նախաքննության ընթացքում ոչ միայն առկա է կասկածը, որ հնարավոր է խոչընդոտվի ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքին, այլև դեռ 2007-ին ինչպես Հայկ Սարգսյանի, այնպես էլ հարազատների կողմից ճնշումներ են գործադրվել դեռ տուժողի գործով վկայի նկատմամբ, ինչի հետևանքով դեռ այն ժամանակ չի բացահայտվել իրական հանցանք կատարած անձը: Այս հանգամանքները բավարար են, որ դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը թողնի նույնը»:
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանի ընկերները գրավի հարցով պատրաստակամություն հայտնել են. «Մենք պատրաստ ենք վճարել այնքան գումար, որքան օրենքով է սահմանված՝ ողջամիտ ընդունված պրակտիկայի համաձայն»:
Դատախազը հայտնեց՝ գրավի կիրառումն անթույլատրելի է:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր