Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

10 սեպ 2018 13:02

Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած, հոգնեցուցիչ և հյուծող այց է ունեցել, որ մոռացել է...

«Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած, հոգնեցուցիչ և հյուծող այց է ունեցել, այնքան լարված է եղել մինչև այց, այցի ընթացքում և հետո, որ մոռացել է, որ ՀՀ-ում կա գործող Սահմանադրություն և իր քաղաքական ցանկությունները, այնուհանդերձ, պետք է ինստուտոցիոնալիզացնի բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սահմանադրություն փոխելու նախաձեռնության մասին:


Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ցանկանում Սահմանադրությունը փոխել, Ա.Աշոտյանը կատակով օրինակ բերեց, թե եթե մի գեղեցիկ, չամուսնացած աղջկա հարցնեն կամուսնանա՞ս, կասի՞ այո, եթե չգիտի` ով է այդ մարդը, ինչ ընտանիքից է. «Սահմանադրական փոփոխություն կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, տեսլական, առաջընթաց, ապա խորհրդարանական կառավարության մոդելից որևէ մեկը, այդ թվում՝ գործող իշխանությունը, չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել՝ վերարտադրվելու համար, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր