Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 16-ին          Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա       Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ    

10 սեպ 2018 17:40

Վրացի քրեական հեղինակությանը մեղադրում են Շակիրայի և Պիկեի տան կողոպուտի մեջ

Վրացի քրեական հեղինակությանը մեղադրում են Շակիրայի և Պիկեի տան կողոպուտի մեջԻսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է վրացի օրենքով գող Գոչա Մաիսուրաձեին, նույն «Գոգիտային», որը մեղադրվում է Իսպանիայում մի քանի տների, այդ թվում կոլումբիացի երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի տան կողոպուտի մեջ։
Ոստիկանության խոսքերով՝ նրան ձերբակալել են Բարսելոնայում, որտեղից նա քրեական խմբավորում էր ղեկավարում։
Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ–ները՝ «Գոգիտայի» ղեկավարությամբ ծրագրվել է Միջերկրական ծովի ափին գտնվող թանկարժեք տների կողոպուտը։
Ըստ իրավապահների տվյալների՝ նման տներից մեկն էլ, որը կողոպտել են 2018 թվականին, պատկանել է ֆուտբոլիստ Ժերար Պիկեին և երգչուհի Շակիրային։
Վրաստանի ՆԳՆ–ն դեռևս չի հաստատում և չի հերքում իսպանացի ուժայինների կողմից Գոչա Մաիսուրաձեի ձերբակալության լուրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր