Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 սեպ 2018 11:29

Կփոխվի պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը.աշխատավարձ կստանան ամեն բուժված դեպքի հաշվարկով

Կփոխվի պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը.աշխատավարձ կստանան ամեն բուժված դեպքի հաշվարկովՊետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափաքանակներն առողջապահության նախարարի հրամանով վերանայվում են:
Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պետական պատվերի դեպքեր սպասարկող բժշկի աշխատավարձի հաշվարկի հիմքում հետայսու կիրառվելու է յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափը, այսինքն` բժիշկը սկսում է աշխատավարձ ստանալ ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս: Ի դեպ, այդ տոկոսը մարզային բժիշկների համար բարձրացվել է միջինում 5 տոկոսով` այդպիսով որոշակիորեն խթանելու մարզերում աշխատելը:

Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը:
Նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները, և ինչը վերացնելու հստակ նպատակադրման մասին բազմաթիվ առիթներով հայտարարել է անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր