«Ժողովուրդ» .Այլևս Հայաստանում 1 ռուբլի էլ չեն ներդնի. գործարարների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ հարթ չի անցել

Նրանցից շատերը դիտորդի նման նստել են, միմյանց հետ SMS հաղորդագրություններով շփվել ու հյուրի պես էլ հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում 1 ռուբլի էլ չեն ներդնի, քանի որ չեն վստահում նոր կառավարությանը, որի մտածողությունը լոզունգային է ու շարժվում է մարդաորսի տրամաբանությամբ: Հետեւաբար, որեւէ մեկը չի ցանկանում ավելորդ գլխացավանք ունենալ, ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել:
Թերեւս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ էր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ:
Բացի այդ, պարզվում է` Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից, քանի որ վերջիններս «տրորել են» նրա ոտքը, երբ որոշել են ՀՀ-ում փակել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր Վարդանյանը»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում