Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

11 սեպ 2018 20:28

Ռոբերտ Քոչարյա′ն և Սերժ Սարգսյա′ն, մարտահրավերը դե հիմա տեսե′ք. ո′չ մի մուկ, և ո′չ մի ձուկ չի պլստալու. Փաշինյան (տեսանյութ)

Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլաստալու: Եթե իրենք չեն կարա` մենք ձևերը գիտենք, էն կամուֆլյաժս կհագնեմ և հատ- հատ տունառտուն կարգուկանոն կհաստատեմ: այսօր Դավթաշեն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության: Երբ ես ՀԺ-ի գլխավոր խմբագիր էի, թերթում հրապարակել էի տեղեկություն, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ՝ պետության մեջ: Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հայտուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութերում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր