ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

12 սեպ 2018 10:52

«Փաստ».Կարգադրվել է Արարատ Միրզոյանին առայժմ ստվերում մնալ՝ չվնասելու թիմի վարկանիշը

«Փաստ».Կարգադրվել է Արարատ Միրզոյանին առայժմ ստվերում մնալ՝ չվնասելու թիմի վարկանիշը«Փաստ» թերթը գրում է. «Երեւի թե շատերն են նկատել, որ ի տարբերություն իշխանափոխության առաջին օրերի, վերջին շրջանում չափազանց պասիվ է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա հրապարակային ելույթներ չի ունենում, Ֆեյսբուքում էլ ընդամենը որոշ լինկեր է ժամանակ առ ժամանակ տարածում:

Ավելին, նա չափազանց պասիվ է նաեւ առաջիկա ընտրությունների առումով: Մեզ հասած տեղեկություններով, նման պահվածքի պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին, ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը որոշակի անհամաձայնություն ունի ավագանու ցուցակի առաջին համարի ընտրության առումով, ինչպես նաեւ կառավարության գործունեության հետ կապված մի քանի հարցերի շուրջ:
Մյուս կողմից, խոսակցություններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կոշտ զրույց ունեցել նրա հետ՝ վերջինիս անվան հետ կապված մի քանի սկանդալների (տիկնոջ հետ այց արտասահման, մամուլի քարտուղարի հայտարարություններ, առաջին բորտ եւ այլն), ինչպես նաեւ «վարչապետական հովերի» առումով:
Ըստ այդ տեղեկությունների, վարչապետը կարգադրել է առայժմ ստվերում մնալ՝ չվնասելու թիմի վարկանիշը: Այս առումով պատահական չէր նույն Միրզոյանի «հրաժեշտի» նմանվող գրառումը, ուր խոսում է «սեւացման», ««Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն–ձմեռ 2018 ակցիայի» մասին եւ հավելում, թե՝ «շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ եւ երջանիկ Հայաստանի կառուցման համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր