Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

12 սեպ 2018 18:12

Ձեր հայտարարություններով, սպառնալիքներով վտանգում եք ներդրումային դաշտը. Կարինե Աճեմյանը՝ վարչապետին. Տեսանյութ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, հեգնեց. «Ես հասկանում եմ, որ Դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել»:
 
Կարինե Աճեմյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով: «Դուք անում եք այնպիսի հայտարարություններ, որը վտանգում է ներդրումային դաշտը: ՀՀ տնտեսությունը չի կարող շնչել առանց ներդրումների: Արդյո՞ք դուք ձեր հայտարարություններով, սպառնալիքներով չեք վտանգում մեր տնտեսությունը»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպումը:
 
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքար է մղվում առաջին հերթին ներդրումային միջավայրը բարելավելու համար. «Հայաստանում կոռուպցիան ջախջախված է, մենաշնորհներ չկան, իսկ անկախ դատական համակարգի ձևավորումը ընթացքի մեջ է: Սրանք են ներդրումների ապահովման կարևոր գործոնները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
 
Անդրադառնալով ՌԴ-ում հայ գործարարների հանդիպման ժամանակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի քննադատությանը վարչապետը նշեց. «Ես Ռուբեն Վարդանյանին շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, այդ օրվա հանդիպումը շատ լավ մթնոլորտում է անցնել։ Օգտակար եմ համարում նաև կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր