Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 սեպ 2018 10:18

«Հրապարակ». Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երեւան՝ նաեւ Արցախից.հարցաքննվել է գեներալ Օգանովսկին

«Հրապարակ». Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երեւան՝ նաեւ Արցախից.հարցաքննվել է գեներալ Օգանովսկին«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի 2008 թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաեւ ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։

ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին հետաքրքիր զրույց է տեղի ունեցել քննիչի եւ Օգանովսկու միջեւ։ Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երեւան՝ նաեւ Արցախից։ Օգանովսկին իրեն հարց ուղղող քննչին ընդհատել ու հարցրել է․ «Հիմա որ ես Արցախից եկել եմ Երեւան, պատասխանում եմ քո հարցերին, ո՞վ է ինձ թույլ տվել, որ գամ»։ Քննիչը պատասխանել է․ «Արցախի պաշտպանության նախարարը»։ «2008-ին ո՞վ էր Արցախի պաշտպանության նախարարը»։ «Մովսես Հակոբյանը»,- պատասխանել է քննիչը։ «Բա ինչի՞ իրեն չես կանչում հարցաքննության, որ ինձ ես կանչել առաջին հերթին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր