Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 սեպ 2018 12:35

Փաշինյանը պետք է հրատապ մաքրի ազգյան ախոռները.Պետք է ազգին ծնկի բերած ՀՀԿ-ի չարիքը սրբել.Գրիշա Սարգսյանը

Փաշինյանը պետք է հրատապ մաքրի ազգյան ախոռները.Պետք է ազգին ծնկի բերած ՀՀԿ-ի չարիքը սրբել.Գրիշա Սարգսյանը Primenews.am-ի զրուցակիցն է Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):
-Պարոն Սարգսյան թավշյա հեղափոխությունից հետո թվում էր, թե իշխանությանը քննադատողների թիվը կպակասի, սակայն ի հայտ են գալիս հայտնի և անհայտ դեմքեր, ովքեր պարբերաբար հանդես են գալիս մեղադրական հայտարարություններով:ՀՀ երկրոդ նախագան անգամ ներկայացվում է որպես քաղհալածյալ…
-Ցավում և դատապարտում եմ, որ այսօր քաղաքական դաշտում հայտնվել են քաղաքական գործիչներ, ովքեր ոչ մի ծառայություն չունենալով մատուցած հայրենիքին փորձում են մոլորեցնել ամբողջ ազգին: Այդ գործիչները իրենց վայ փիլիսոփայական մոտեցումներով փորձում են ստվեր նետել թավշյա հեղափոխության վրա: Ես ցավ եմ ապրում, երբ նմաններին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է և չեն հիշում, որ Սահմանադրությունը խախտվել է հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք: Հատուկ մոռացողների համար ընդգծեմ` ականջներիդ օղ արեք` Քոչարյանը 1998 թվականին ընտրվեց Սահմանադրության խախտմամբ, երբ նա 10 տարվա քաղաքացիություն չունենալով հավակնեց ՀՀ նախագահի պաշտոնին:Երկրորդ անգամ Քոչարյանը բռնազվթեց իշխանությունը` 2003 թվականին` թաղիխուժանով, հանցագործ տարրերի միջոցով, կոպիտ խախումներով «ըտրվեց» երկրի նախագահ: Երկրորդ փուլը ավելի զազրելի էր, երբ այդ մարդը ընտրակեղծարարությամբ ու մարդկանց վախեցնելով ձայներ էր հավաքում: Այդժամանակ 100 տոկոսով հաղթել էր Ստեփան Դեմիրճյանը, որը կեղծվեց կոպիտ ձևով: Սահմանադրական դատարանը լինելով Քոչարյանի ձեռքի գործիքը մերժեց Դեմիրճյանի ներկայացրած բողոքը: Նույն թվականին Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, որտեղ ասվում էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է նախագահի նկատմամբ վստահության հանրաքվե անցկացվի: Քոչարյանը կանխամտածված ձևով խաթարեց` չանցկացրեց վստահության հանրաքվեն և կրկին տապալեց Սահմանադրական կարգը: Քոչարյանի նկատմամբ մի քանի դրվագով պետք է մեղադրանք առաջադրել: Սարգսյանն ու Քոչարյանը պայմանավորվել էին շարժվել Ռուսաստանի Դաշնության սցենարով` Պուտինը նախագահի և վարչապետի  պաշտոնը  «պաս» էր տալիս Մեդվեդևին, նա էլ  «պաս» էր տալիս Պուտինին:Նույն պայմանավորվածությունը կար Քոչարյանի և Սարգսյանի մեջ, բայց Սերժը «կռուպնի» գցեց Քոչարյանին: Նա չդարձավ վարչապետ:Այդ երկուսը պետք է լիարժեք պատասխան տան ժողովրդի և արդարադատության առաջ:
-Քաղաքական դաշտում հին ուժերի ակտիվանալու փաստը ինչպե՞ս եք դիտարկում
-Այդ մարդկանց դեմքն ու գործնեությունը վաղուց բոլորին հայտնի են: Այս տարիները աչքի ընկան համատարած հուսահատությամբ և արտագաղթով: Հանրապետական կուսակցությունը արել է ամեն բան, որ երկիրը կործանվի: Նիկոլ Փաշինյանը շտապ  պետք է մաքրի ազգյան ախոռները և չմոռանա, որ 30 տարի երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Դանդաղ ընթացող պատերազմը ամեն վայրկյան կարող նոր թափ առնել: Փաշինյանը պետք է ուղղորդվի ռազմական դրության կոնտեքստում: Այսինքն` Սահմանադրությունը, որը երեք նախագահները պարբերաբար հարմարեցրել են իրենց հագին և կեղծ օրենքներ են մշակել պետք է վերափոխի:Պետք է ազգին ծնկի բերած ՀՀԿ-ի չարիքը սրբել` մարտի 1, հոկտեմբերի 27 և այլն: Պետք է երկրում դադարեցվի ՀՀԿ-ի գործնեությունը, որի արդյունքում  ՀՀԿ խմբակցության պատգամավորները վայր կդնեն մանդատները: Խորհրդարանում պետք է գերակշռեն «Ելք» խմբակցության պատգամավորները: Միակ ճանապարհը սա է, որ երկիրը կարողանանք հեռու պահել վերադառնալ ցանկացող հրեշների ստորություններից: Փաշինյանը հիմնավորված փաստերով պետք է դիմի Սահմանադրական դատարան և կասեցնի ՀՀԿ-ի գործնեությունը: Այսօր ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները վաճառված են օտարներին`գազը, լույսը, ջուրը, փոստը, կապը, օդանավակայանը: Երկիրը պահել են հիասթափության, հուսալքության , արտագաղթի ճիրաններում: 7 միլիարդի պարտք են դրել նորածին երեխայի վզին` փոշիացնելով ազգային հարստությունը:
-Ի՞նչ առաջարկ ունեք այս պարագայում
-Նիկոլ Փաշինյանը կատարել է իշխանափոխություն, իսկ բուն հեղափոխությունը իր բոլոր նյուանսներով դեռ առջևում է և պետք է հաղթանակով պսակվի:Արմանատակ փոփոխություն պետք է կատարել բոլոր ստրուկտուրաներում: Թույլ չպետք է տալ, որ ամեն կատու առյուծ դառնա և վայրահաչի իշխանության հասցեին: Ես առաջին իսկ օրից միացել եմ համաժողովրդական  շարժմանը և շարունակելու  եմ սատարել հեղափոխությանը: Թույլ չենք տա որևէ մեկին հակահեղափոխության կոչեր տարածել և մոլորության մեջ գցել ժողովրդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր