Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 սեպ 2018 15:10

Անձամբ եմ բանակցել ահաբեկիչների հետ. Քոչարյանը` հոկտեմբերի 27-ի մասին

Անձամբ եմ բանակցել ահաբեկիչների հետ. Քոչարյանը` հոկտեմբերի 27-ի մասին1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո անձամբ եմ բանակցել ահաբեկիչների հետ, քանի որ մարդիկ, ովքեր պետք է դա անեին, պարզապես փախել էին այնտեղից: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահն ասել է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում:
Անդրադառնալով ահաբեկչության բացահայտված լինելու շուրջ հանրության շրջանում առկա կասկածին, թե դա կարող է ձեռնտու լինել հենց իրեն` Քոչարյանն ասել է. «Ես արել եմ հնարավորն ու անհնարը, որպեսզի այդ անվստահությունը չլինի: Բազմիցս ասել եմ, որ հետաքննությունը իրականացնող և ուժային կառույցները ղեկավարող մարդիկ վայելում էին Վազգեն Սարգսյանի ընտանիքի լիարժեք վստահությունը: Նրա եղբայրը վարչապետ էր նշանակվել: Ես հարցրեցի Արամ Սարգսյանին, գլխավոր դատախազությունում կա՞ այնպիսի մարդ, ում նա 100 տոկոսով վստահում է: Նա իր մանկության ընկերոջ անունը տվեց, որին ես առաջադրեցի գլխավոր դատախազի պաշտոնում: Քննչական խմբի աշխատանքը ղեկավարում էր զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ Սարգսյանների ընտանիքին մոտ կանգնած մարդը: Էլ ի՞նչ կարող էի անել կասկածները վերացնելու համար»:
Խոսելով Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հարաբերությունների մասին` Քոչարյանը նշել է, որ իրենք շատ էին մտերմացել Ղարաբաղյան պատերազմի տարիներին: «Ես տեսնում էի, թե որքան ծանր է նա տանում իր պառակտումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ ժամանակ մենք շատ էինք շփվում, և ես տեսնում էի, թե ինչ դժվարությամբ նա անցավ դրա միջով»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ Քոչարյանն ասել էր, որ վերջերս կորցրել է իր հարազատ եղբորը, իսկ հիմա`Վազգենին, որն իր համար եղբոր նման էր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր