Սև PR է իրականացվում մեր դաշինքի դեմ. Մարուքյան
![](https://hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1536396687_edmon-mrukyan-770x470.jpg)
Պատգամավորը, դատապարտելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նշեց. «Խոսքն այս վերջին ձայնագրությունների, դրանց հրապարակման և նմանատիպ իրողություների մասին է. համարում ենք, որ դա խայտառակություն է»:
Ըստ պատգամավորի՝ այս մարտահրավերներն ուղղված են ժողովրդավարությանը, Հայաստանի պետականությանը:
« Պետք է ամեն ինչ անենք, որ որեւէ սխալ քայլ այս ընթացքում թույլ չտանք, որովհետեւ սխալի վրա մենք չենք կարող կառուցել նորը, ավելի լավը, ավելի ներառականը: Այս մարտահրավերներին դիմագրավելու համար է «Լույս» դաշինքը. սա է մեր պատասխանն է այսպես կոչված հակահեղափոխությանը, ռեւանշիստներին, նրանց, ովքեր ուզում են թալանը չվերադարձնել, հին իրողություններով ապրել»,-հայտարարեց Մարուքյանը։
Նա ողջունեց այն փաստը, որ ավագանու ընտրություներին մասնակցում են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր:
«Պետք է այնպիսի հնարավորություներ ստեղծել, որ բոլորն ունենան հավասար մրցակցության»,-ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Դավիթ Խաժակյանն ու Անի Խաչատրյանը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: