Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան          Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից       Տեսանյութ.Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում    

14 սեպ 2018 14:33

Ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը.7 տարեկան երեխան վախից կորցրել է խոսելու ունակությունը,իսկ ԱԳՆ-ն լռում է

Ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը.7 տարեկան երեխան վախից կորցրել է խոսելու ունակությունը,իսկ  ԱԳՆ-ն  լռում էՎերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը, հատկապես`Բաղանիսը: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Բաղանիսի վերաբերյալ ասել է, որ գնդակոծություն չկա,սովորական կրակոցներ են: Խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակը կարո՞ղ է սովորական լինել: Սովորական բա՞ն է, որ գնդակոծությունից Բաղանիսի դպրոցի մարզադահլիճի տանիքն է վնասվել, մի քանի օր առաջ ադրբեջանական գնդակը փշրել է գյուղի տներից մեկի ապակին, 7 տարեկան երեխան վախից որոշ ժամանակ կորցրել է խոսելու ունակությունը:Փոխանակ մեր ԱԳՆ-ն դատապարտող հայտարարությամբ հանդես գա, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակիչներին, դպրոցն է գնդակոծում, լռում է: Երեւանի կենտրոնում հեշտ է խոսել կրակոցների մասին, ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհով, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց մեքենայով անցնելիս ակամա լարվում եմ, որովհետեւ տհաճ է ազերիների թիրախ լինել, թեկուզեւ `շարժվող:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր