Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

15 սեպ 2018 12:03

Ռուսաստանը կոնֆլիկտներ է բորբոքում,ապակայունացնում իրավիճակը Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում

Ռուսաստանը կոնֆլիկտներ է բորբոքում,ապակայունացնում իրավիճակը Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում,  Ադրբեջանում Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում։ Այդ մասին, ինչպես հայտնում է DW.com-ը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը։
Մասնավորապես, Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում ու Ադրբեջանում։
«Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր հետխորհրդային հանրապետությունները, որոնք Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ չեն, բախվում են Ռուսաստանի հրահրած ներքին կոնֆլիկտներին»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այսօր բոլոր այդ պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ «Ռուսաստանը կա՛մ տարածքներ է առանձնացրել այդ պետություններից, կա՛մ այնտեղ կոնֆլիկտներ բորբոքել»։ Որպես օրինակ նա բերել է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում տիրող իրավիճակը։
«ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Բալթյան երկրներում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանումներն անհրաժեշտ են՝ Ռուսաստանի մղած հիբրիդային պատերազմի զսպման համար։ Դա վերաբերում է նաև կիբեռհարձակումներին»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր