Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

15 սեպ 2018 13:30

Քոչարյանին քաղաքական հետապնդումների զոհ ներկայացնող «Բերելի օգնականն ուղղակիորեն նշում է, որ նրանք համագործակցում են փաստաբան Արամ Օրբելյանի հետ». medium.com

Քոչարյանին քաղաքական հետապնդումների զոհ ներկայացնող «Բերելի օգնականն ուղղակիորեն նշում է, որ նրանք համագործակցում են փաստաբան Արամ Օրբելյանի հետ». medium.com  medium. com ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն, որը մեղադրվում է ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման մեջ, դիմել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանական լոբբիստների ծառայություններին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման նախօրեին երկու եվրոպական ինտերնետ ինֆորմացիոն կայքերում լույս են տեսել բրիտանացի Մայքլ Բերելի (Michael Burrell) հոդվածներն, որոնցում Քոչարյանը ներկայացված է որպես քաղաքական հետապնդումների զոհ: Հոդվածներում կոչ է արվում Մակրոնին՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել Քոչարյանին աջակցության մասին: Երկու կայքերն, որոնք հրապարակել են Բերելի հոդվածները, չեն նշում այն փաստն, որ դրանք գործում են ի հօգուտ Քոչարյանի դատապաշտպանների: Թերևս այդ փաստն ակնհայտ է դառնում լրագրող Գրիգոր Աթանեսյանի էլեկտրոնային հասցեին ուղղված Բերելի օգնականի երկու նամակներից, որոնցում նա ուղղակիորեն նշում է, որ նրանք համագործակցում են փաստաբան Արամ Օրբելյանի հետ, որը հանդիսանում է Քոչարյանի դատապաշտպանը մարտի 1-ի գործով:
 
Բերելը եղել է APCO Worldwide լոբբիստական գործակալության փոխնախագահ: Նա զբաղեցրել է այդ պաշտոնն այն ժամանակաշրջանում, երբ գործակալությունը աջակցում էր ԱՄՆ-ում Ադրբեջանի շահերի առաջ բերմանը: Դա իրականացվում էր Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարարի որդի՝ միլիարդատեր Անար Մամադովի կողմից ֆինանսավորվող հիմնադրամի միջոցով: Մամադովը կապված է Բաքվի շահերի լոբբիզմի և Եվրոպայի փողերի լվացման ծրագրերի հետ: Ներկայումս Բերելը աշխատում է լոնդոնյան Eurasia Advisory ֆիրմայում, որի հաճախորդների թվում է ռուսական Գազպրոմ ընկերությունը: Eurasia Advisory փիար գործակալությունը հիմնադրվել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Անդրեևի կողմից: Վերջինս մասնավորապես ներկայացնում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի շահերը: Այս գործարարը հայտնի է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ իր շքեղ յախտով: Ինչ վերաբերում է հոդվածները հրապարակած ինտերնետ-հարթակներին, ապա intellinews.com կայքի գրասենյակը գտնվում է Բեռլինում, ունի ներկայացուցչություններ տարբեր քաղաքներում, այդ թվում Մոսկվայում, որտեղ գտնվում է նաև կայքի գլխավոր խմբագիրը: www.neweurope.eu կայքի գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Կայքերի հաճախորդների թիվը սակավ է, ինչը վկայում է այն մասին, որ դրանց եկամտի աղբյուրը գովազդի տեղադրումը չէ: www.neweurope.eu կայքը ամսական ունի 85–100 հազար այցելություն, իսկ intellinews.com կայքը՝ 85–90 հազար: Համեմատության համար նշենք, որ առաջատար euronews-ի կայքն ունի 14 մլն այցելություն մեկ ամսվա ընթացքում: Հոդվածը՝ Գրիգոր Աթանեսյան և Նիկոլայ Պետրոսյան 

aravot.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր