Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 սեպ 2018 14:13

Մենք միտումնավոր չենք անդրադարձել Փաշինյանի հայտարարությանը.այդ խնդիրները ոչ թե արձագանքելու, այլ անհանգստանալու առիթ պետք է դառնան

Մենք միտումնավոր չենք անդրադարձել Փաշինյանի հայտարարությանը.այդ խնդիրները ոչ թե արձագանքելու, այլ անհանգստանալու առիթ պետք է դառնանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պատասխանելով հարցին, որ օրեր առաջ վարչապետը Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին քաղաքական դիակ է անվանել՝ արձագանքել է.
-Մենք միտումնավոր չենք արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը: Նախ, չենք ուզում իջնել այդ մակարդակի: Բացի այդ, կարծում ենք, որ պետք է որոշակի ներողամտություն ցուցաբերենք: Չէ որ Դավթաշենի հայտնի ելույթից հետո արդեն շատերին պարզ դարձավ, որ նրա մոտ ինչ որ խնդիրներ են առաջ եկել: Եվ այդ խնդիրները ոչ թե արձագանքելու, այլ անհանգստանալու առիթ պետք է դառնան: Մարդը պետության ղեկին է:
Իսկ Yerevan.Today կայքում տեղի ունեցած խուզարկության վերաբերյալ Վիկտոր Սողոմոնյանը նշել է.
-Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Առաջիկայում, երբ որոշակի մանրամասներ պարզվեն տեղի ունեցածի վերաբերյալ, անպայման կրկին կանդրադառնամ հարցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր