«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 սեպ 2018 16:00

Տեսանյութ.Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. կապարակնքել են ու Երևան Սիթիի տոպրակներով տարել. Սևակ Հակոբյան

 Տեսանյութ.Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. կապարակնքել են ու Երևան Սիթիի տոպրակներով տարել. Սևակ Հակոբյան«Քննչական կոմիտեն մամուլում տարածում է բաներ, թե ինչ գործի հետ են կապված ստուգումները ու համացանցում հայհոյանքներ են սկսվում: Այսինքն՝ սկզբից վնասում են, հետո, երբ համակարգիչներում ոչ մի բան չգտնեն, չեն էլ հայտարարի, որ չեն գտել... Դիտարկվում ա, թե իբր քանի որ մեր կայքն ամենաշուտն է տարածել նյութը, ենթադրվում է՝ մենք էլ ձայնագրել ենք, և այլն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր խուզարկություն է կատարվել YT-ի խմբագրությունում՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրման գործի շրջանակներում:
«Ամեն ինչ ստուգել են, 9 հոգով էին, զանգում էին, ինչ-որ բաներ էին խոսում: Իմ համակարգիչը շուրջօրյա է, ու ես, մեր երեխեքը զրկվում ենք աշխատելու հնարավորությունից: Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. կապարակնքել են ու Երևան Սիթիի տոպրակներով տարել: Կայքի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանը չէ, Վարդան Հովնանյանն է»,- հավելել է նա՝ նշելով, որ առաջիկայում հայտարարություն կտարածեն կամ ասուլիսով հանդես կգան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր