Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

18 սեպ 2018 10:35

«Ժողովուրդ».Շեշտադրումը մեկն է. Մարտի 1-ի գործով հարցաքննում են Ներքին զորքերում ծառայած անձանց

«Ժողովուրդ».Շեշտադրումը մեկն է. Մարտի 1-ի գործով հարցաքննում են Ներքին զորքերում ծառայած անձանց«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառա­յություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մար­տի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյա­նին:

Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավվածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որ­տեղ են նրանք տեղակայված եղել և այլ հարցեր:
Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականնե­րից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավվածության հարցի մասին՝շեշտը դնելով այդ հանգամանքի վրա:
Իսկ ինքը՝  Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր