Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

18 սեպ 2018 19:50

Հոկտեմբերից թանկացումների նոր ալիք կլինի

Հայաստանում թանկացումների նոր ալիք է սպասվում: Հոկտեմբերի 1-ից ալյուրն ու ցորենը Վրաստանի մաքսային տարածք ներկրելու կամ Վրաստանի մաքսային տարածքից արտահանելու համար թույլատրվելու է միայն երկաթգծի միջոցով և ծովային տրանսպորտով:Հայաստանը ցորեն ներկրում է ՌԴ-ից, Վրաստանի տարածքով: Այս որոշման արդյունքում մոտ 30 տոկոսով կթանկանա ցորենը և դրանից ստացվող արտադրանքը:
Հայաստանի նոր իշխանությունները փորձեցին պայմանավորվածություն ձեռք բերել Վրաստանի հետ, որպեսզի հայ ներկրողները կարողանան ցամաքային ճանապարհով ցորեն ներկրել, կամ վրացական երկաթուղուց օգտվեն որոշակի զեղջերով, սակայն այս պահին դեռևս չկա պայմանավորվածություն և ամենայն հավանականությամբ Վրաստանը չի ընդառաջի Հայաստանի այս հարցում:
Հոկտեմբերից թանկացումներ կլինի նաև գյուղմթերքի շուկայում: Հայաստանում բացօթյա պայմաններում արտադրվող գյուղմթերքի ծավալները պակասում են՝ եղանակային պայմաններից ելնելով ու արտադրողները չեն կարողանալու ապահովել շուկայի պահանջարկը: Այս պահին էլ շուկայի պահանջարկը չի ապահովվում և դա է պատճառը, որ անցյալ տարի 200-300 դրամ արժեցող լոլիկը, վարունգը այս տարի արժեն 700-900 դրամ:
Այս պահին իշխանությունները  չունեն խնդրի լուծման մեխանիզմներ և չեն կարողանում կարգավորել շուկան: Թանկացումների շքերթը կշարունակվի, եթե մինչև դեկտեմբեր Հայաստանի կառավարությունը չկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի իշխանությունների հետ և գազի սակագնի բարձրանա: Այս դեպքում գնաճը շխթայական կլինի, քանի որ գազը օգտագործվում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր