Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 սեպ 2018 10:52

«Հրապարակ». Նախորդ ընտրությունների «տասովշիկները» անգործ են մնացել. սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց

«Հրապարակ». Նախորդ ընտրությունների «տասովշիկները» անգործ են մնացել. սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրությունների «տասովշիկները»՝ օլիգարխներ, ընտրակեղծարարներ, ձայն բերողներ, թաղային հեղինակություններ, համատիրությունների աշխատողներ, այս անգամ մնացել են «անտեր»։ Նրանք սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց՝ խնդրելով օգնել Մարությանի քաղաքապետ դառնալուն, եւ իրենք մեծ սիրով կաջակցեն՝ ձայներ բերելով «Իմ քայլը» դաշինքին ու շահելով իշխանության բարյացակամությունը, սակայն նրանց չեն դիմել։

Մի կողմից՝ քանի որ իշխանությունը վստահ է իր ուժերին եւ կարծում է, որ առանց որեւէ աջակցության կհավաքի «80-90» տոկոս, մյուս կողմից՝ չի ուզում պարտական մնալ այս մութ ուժերին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր