Գաղտնիությունը համացանցում հնարավոր է. անձնական տվյալների պաշտպանության 10 խորհուրդ «Կասպերսկի Լաբորատորիա»-ից

Այստեղ կօգնեն 10 խորհուրդները, որոնք տրամադրել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Ստուգել գաղտնիության կարգավորումները սոցիալական ցանցերում
Օգտատերերը կամա թե ակամա սոցցանցերում պահում են բավական շատ տեղեկատվություն, և եթե նրանք օգտագործում են լռելյայն կարգավորումներ, ապա այդ տվյալների նշանակալի մասը կարող է տեսնել տառացիորեն ով ցանկանա։ Այդ պատճառով հարկ է անպայման ստուգել գաղտնիության կարգավորումները բոլոր սոցցանցերում։ Օգտատերը պետք է որոշի, թե ինչն արժե ցույց տալ բոլորին անխտիր, և ինչը կարող են տեսնել միայն նրա ընկերները։
Անհրաժեշտ է փոփոխել սոցցանցերում գաղտնիության կարգավորումները։ Այսհղումներով դուք կարող եք ծանոթանալ, թե ինչպես դա կարելի է անել Facebook-ում, ВКонтакте-ում, Одноклассники-ում, Twitter-ում, LinkedIn-ում և Instagram-ում։
Ժամանակ առ ժամանակ սոցցանցերը փոփոխում են կարգավորումները, այնպես որ երբեմն պետք է ստուգել, թե արդյոք ինչ-որ նորամուծություն չի հայտնվել։ Օրինակ՝ վերջերս ВКонтакте-ում ավելացրել են հեռախոսահամարով օգտատիրոջ պրոֆիլի որոնման արգելք, և դա օգտակար կարգավորում է։
Անձնական տվյալների համար չօգտագործել ընդհանուր հասանելիություն ունեցող պահոցներ
Ավելորդ տեղեկատվություն փոխանցել հնարավոր է ոչ միայն սոցիալական ցանցերի միջոցով: Օրինակ՝ չարժե գաղտնի տվյալները պահել տեղեկատվության փոխանակման համար նախատեսված առցանց ծառայություններում. Google Documents-ը լավագույն տեղը չէ գաղտնաբառերով ֆայլի (նիշք) համար, իսկ անձնագրի լուսապատճենները չարժե պահել Dropbox-ում (կարելի է, եթե դրանք նախապես տեղադրվեն ծածկագրված արխիվում)։
Հարկ է անձնական տվյալների պահպանման համար չօգտագործել ֆայլերի փոխանակման և համատեղ աշխատանքի ծառայությունները։
Պաշտպանվել վեբ-լրտեսումից
Երբ օգտատերը մտնում է կայք, բրաուզերը (դիտարկիչ) նրա մասին շատ հետաքրքիր բաներ է հաղորդում, օրինակ, թե ինչ կայքեր է նա այցելում։ Այդ տեղեկատվության օգնությամբ մարքեթինգի մասնագետները կազմում են օգտատիրոջ պրոֆիլը և նրան ցույց տալիս հասցեական գովազդ։ Ինկոգնիտո (ծպտյալ) ռեժիմն իրականում նման լրտեսումից չի պաշտպանում. դրա համար պետք է օգտագործել մասնագիտացված գործիքներ։
Համացանցում լրտեսումից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել Kaspersky Internet Security-ի «Պաշտպանություն տվյալների հավաքագրումից» գործառույթը։
Չհայտնել հիմնական էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը բոլորին
Ի՞նչ կլինի, եթե օգտատերը միշտ և ամենուր նշի իր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը. տոննաներով սպամ փոստարկղում և հարյուրավոր ավտոմատ մուտքային զանգեր՝ ահա թե ինչ։ Նույնիսկ եթե անհրաժեշտ է լինում տալ կոնտակտային տվյալները համացանցային ծառայություններին և առցանց խանութներին, ապա չարժե դրանք տալ պատահական մարդկանց սոցիալական ցանցերում։ Էլ ավելի լավ է ստեղծել առանձին «աղբի» փոստարկղ, որն ափսոս չի լինի ջնջել։ Իդեալան տարբերակ է նաև նման դեպքերի համար առանձին հեռախոսահամար ունենալը։
Առցանց խանութներում գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցել էլեկտրոնային փոստի լրացուցիչ հասցե և գնել ևս մեկ SIM-քարտ, ինչպես նաև դրանք օգտագործել այլ իրավիճակներում, երբ օգտատիրոջից պահանջվում է անծանոթներին տալ իր տվյալները։
Կիրառել միջանցիկ ծածկագրումով մեսենջերներ
Ժամանակակից մեսենջերների մեծամասնությունը կիրառում է ծածկագրում։ Բայց շատ մեսենջերներում հաղորդագրությունները ծածկագրվում են սերվեր փոխանցման ժամանակ, իսկ արդեն այնտեղ պահպանվում են ոչ ծածկագրված ձևով։ Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ մեկը կոտրի նման սերվերը։ Թեկուզ և նման ռիսկն այնքան էլ մեծ չէ, ավելի լավ է իսպառ զերծ մնալ դրանից։ Դրա համար պետք է օգտվել միջանցիկ (end-to-end) ծածկագրումով մեսենջերներից։ Նման հավելվածներում նույնիսկ դրանք ստեղծողները չեն կարող կարդալ օգտատերերի խոսակցությունները. չէ որ ծածկագրի կոդն ունեն միայն օգտատերը և նրա զրուցակիցը։
Անհրաժեշտ է օգտագործել միջանցիկ (end-to-end) ծածկագրումով մեսենջերներ, օրինակ, WhatsApp։
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Telegram-ը, Facebook Messenger-ը և Google Allo-ն միջանցիկ ծածկագրումը լռելյայն չեն կիրառում։ Այն միացնելու համար անհրաժեշտ է ձեռքով գործարկել գաղտնի խոսակցության գործառույթը։
Օգտագործել հուսալի գաղտնաբառեր
Թույլ գաղտնաբառով պաշտպանված տեղեկատվությունը կարող է հեշտ հասանելի լինել։ Իհարկե, օգտատերը գործնականում չի կարող հիշել բոլոր բազմաթիվ ծառայությունների և հավելվածների երկար ու չկրկնվող գաղտնաբառերը։ Այստեղ օգնության է գալիս գաղտնաբառերի մենեջերը. բավական է հիշել դրան հասանելիության միայն մեկ գաղտնաբառ, մնացած բոլոր գաղտնաբառերն այն կհիշի օգտատիրոջ փոխարեն։
Հարկ է օգտագործել երկար գաղտնաբառեր՝ գոնե 12-նիշանոց, իսկ ավելի լավ է՝ ավելի շատ նիշերով։
Յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել նոր, չկրկնվող գաղտնաբառ։
Չկրկնվելու և ոչինչ չմոռանալու համար ավելի լավ է օգտագործել գաղտնաբառերի մենեջեր։
Աչքի անցկացրեք շարժական հավելվածների և բրաուզերների ընդլայնումների թույլտվությունները
Մոբայլ հավելվածները հաճախ կատարում են օգտատիրոջ սարքի կոնտակտներին և ֆայլերին հասանելիություն ստանալու, ֆոտոխցիկը, միկրոֆոնը, տեղերոշումը և այլ գործառույթները կիրառելու թույլտվության հարցում։ Որոշ հավելվածների դա իսկապես անհրաժեշտ է նորմալ աշխատելու համար, բայց ամենևին ոչ բոլորին. շատ հավելվածներ ստացված տեղեկատվությունն օգտագործում են մարքեթինգային լրտեսման (ավելի վատ բաների) համար։ Բարեբախտաբար, հավելվածների իրավունքները հեշտությամբ վերահսկվում են։ Նույնը վերաբերում է նաև բրաուզերների ընդլայնումներին, որոնք, ցավոք, նույնպես հայտնի են իրենց լրտեսական հակումներով։
Անհրաժեշտ է ստուգել շարժական հավելվածներին տրվող թույլտվությունները։ Ահա այսպես կարելի է դա անել Android-ում, այսպես՝ iOS-ում։
Չտեղադրել բրաուզերի ընդլայնումներ առանց խիստ անհրաժեշտության և մանրամասն վերահսկել դրանց տրվող թույլտվությունները։
Պաշտպանել հեռախոսը և համակարգիչը գաղտնաբառերով և հասանելիության կոդերով
Պարտադիր չէ, որ համակարգչի արգելաբացման գաղտնաբառը լինի շատ բարդ. դրանով օգտատերը պաշտպանվում է ոչ այնքան կոտրանքից, որքան այլոց հետաքրքրասիրությունից։ Սմարթֆոնները հաճախ կորչում են, երբեմն դրանք գողանում են, այդ պատճառով ավելի լավ է լրացուցիչ վերաապահովագրվել և կիրառել վեցանիշ (կամ նույնիսկ ավելի երկար) PIN-կոդ, այլ ոչ թե քառանիշ, ինչպես լռելյայն առաջարկում է օպերացիոն համակարգը։ Մատնադրոշմի սքաները և դեմքի ճանաչումը նույնպես լավ գործիքներ են, սակայն նաև կենսաչափական տեխնոլոգիաներն ունեն սահմանափակումներ։
Հեռախոսներ, պլանշետներ և համակարգիչներ մուտքի համար հարկ է օգտագործել գաղտնաբառեր և իսկության կենսաչափական ստուգում (աուտենտիֆիկացիա)։
Անջատել ծանուցումները արգելափակման էկրանի վրա
Ենթադրենք, օգտատերը պաշտպանել է հեռախոսը երկար հուսալի PIN-կոդով, սակայն թույլատրել է, որ ծանուցումները հայտնվեն արգելափակման էկրանի վրա։ Այդ դեպքում ցանկացած անձ կարող է ծածուկ տեսնել, թե ինչ են գրում օգտատիրոջը։ Որպեսզի անձնական տեղեկատվությունը չհայտնվի արգելափակման էկրանի վրա, անհրաժեշտ է ճիշտ կարգավորել ծանուցումները։
Անհրաժեշտ է անջատել ծանուցումները արգելափակման էկրանի վրա կամ թաքցնել դրանց բովանդակությունը։ Ահա թե ինչպես է դա արվում Android-ում և iOS-ում։
Պահպանել զգուշությունը ընդհանուր հասանելի Wi-Fi ցանցերում
Հանրային Wi-Fi ցանցերը սովորաբար չեն ծածկագրում տրաֆիկը։ Իսկ դա նշանակում է, որ ով պատահի կարող է ծածուկ տեսնել, թե ինչ է ուղարկում և ստանում օգտատերը՝ միանալով հասանելիության նույն կետին։ Ավելի լավ է հանրային ցանցերով չփոխանցել գաղտնի տեղեկություններ՝ մուտքանուններ, գաղտնաբառեր, վարկային քարտերի տվյալներ և նման տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործել VPN՝ տվյալների փոխանցումը ծածկագրելու և այն օտար աչքից պաշտպանելու համար։
Հարկ է հնարավորինս չօգտագործել ընդհանուր հասանելիության Wi-Fi ցանցեր. դրանց հետ կապված ռիսկերի մասին կարելի է կարդալ այստեղ։
Եթե առանց հանրային Wi-Fi-ի օգտագործումը խիստ անհրաժեշտ է, պետք է կիրառել անվտանգ միաց ում՝ VPN: