Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

19 սեպ 2018 15:10

Սիրիայում ռուսական օդանավի խոցման արդյունքում նաև հայ զինվորական է զոհվել

Սիրիայում ռուսական օդանավի խոցման արդյունքում նաև հայ զինվորական է զոհվելԻնչպես հայտնի է, որ սեպտեմբերի 18-ին, Սիրիայում ռուսական ռազմական օդանավ է կործանվել: Օդանավին սխալմամբ հարվածել է սիրիական ՀՕՊ-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բնորոշմամբ, տեղի ունեցածը ողբերգական պատահականությունների շղթա է:
Այսօր ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են ռազմական ԻԼ-20-ի կործանման արդյունքում զոհված 15 զինվորականների անունները: Զոհերի թվում նաև հայ կա՝ Ալեքսեյ Արզումանով:
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսական օդանավը խոցվել է իսրայելական կործանիչների գործողությունների արդյունքում, որոնք թաքնվել են ԻԼ-20-ի թիկունքում՝ հարվածի տակ դնելով այն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր