Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

19 սեպ 2018 14:07

Փաշինյանը, գուցե, երկնաքար կամ գիսաստղ է, որը շատ արագ այրվում է,նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում.Քոչարյան

Փաշինյանը, գուցե, երկնաքար կամ գիսաստղ է, որը շատ արագ այրվում է,նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում.Քոչարյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում:

«Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել... Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, թե ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում», - ասել է նա:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել:

«Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր», - ասել է Ռ. Քոչարյանը:

Նա նշեց, որ մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից:

«Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտե՞ք, իշխանության հնարավոր է գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության մեջ շատ են նման օրինակները: Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալը և շատ ավելի բարդ՝ դրանից հեռանալը: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ չորս ամիսը բավարար ժամանակահատված է՝ հասկանալու, թե որքանով են իշխանություններն իրավասու, ինչ արժեքների վրա են հիմնվում, և արդյոք կարող են համակարգային աշխատանք կատարել, և այդ ընթացքում նա հասկացել է, որ նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում, չունի գործողությունների հստակ ծրագիր:

Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ»:

«Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմն՝ Ուգո Չավեսի ոճով: Եթե համեմատեք նույնականությունը, ապա դա շատ նման է», - նշել է Ռ.Քոչարյանը:

Սակայն, ըստ նրա, Փաշինյանը, գուցե, երկնաքար կամ գիսաստղ է, որը շատ արագ այրվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր