Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են          Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների       Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները և համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի    

20 սեպ 2018 13:05

Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել

 Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվելՍտամբուլում սպանվել է Ադրբեջանի նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Էթիմադ Իսմայիլովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ վերջին տարիներին Էթիմադ Իսմայիլովը Ստամբուլում բիզնեսով էր զբաղվում: Նա թուրք հայտնի լրագրող Սևիլ Նուրիևայի ամուսինն էր: Սևիլ Նուրիևան ներառված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական թիմում:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Էթիմադ Իսմայիլովին սպանել է Ադրբեջանի Սուրահանի շրջանի ոստիկանության նախկին պետ Հեզալ Դամիրովը: Նախնական տվայլներով սպանության պատճառ է դարձել բիզնեսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր