Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին          Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք       Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը    

20 սեպ 2018 13:28

ԱՄՆ-ը մերժե՞լ է Փաշինյանին.Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին

ԱՄՆ-ը մերժե՞լ է Փաշինյանին.Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասինԱրտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանը:
Պարոն նախարար, ձեր և Ադրբեջանի արտաքինա գործերի նախարարի հանդիպմանն ընդառաջ հակառակորդը կրկին սահմանում սրում է իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում սա:

Մենք երեկ դրա մասին հայտարարություն արել ենք, դուք գիտեք մեր վերաբերմունքը: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը:
Ադրբեջանի նախագահը վեջերս հայտարարել էր, որ Հայաստանը ձերբազատվեց կրիմինալ իշխանություններից, նոր իշխանության հետ աշխատում են: Սա ի՞նչ է նշանակում:
Ես չեմ մեկնաբանում նման հայտարարությունները: Մենք դրա մասին էլ ասում էինք, որ նման հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղության մթնոլորտին: Նման հռետորաբանությունը թշնամական մոտեցում է:
Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել՝ ասելով, որ Արցախի կարգավիճակի հարց չի եղել բանակցային գործընթացում: Ինչպե՞ս կարձագանքեք:
Մեկնաբանություն չունեմ:
Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպում նախատեսվո՞ւմ է Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում:
Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը պահանջում է ժամանակ, մենք աշխատում ենք ԱՄՆ հետ: Մենք ունենք միասին աշխատելու տարբեր հարթակներ: Եվ այդ հարցը պետք է գա ու հասնի իր հանգուցալուծմանը: Մոտակա ժամանակներս ևս կլսեք այդ հանդիպումների մասին տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակով հանդիպման: Ներմայումս մենք չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ կլինի, մենք հիմա հանդիպում չենք սպասում:
Հայ-ադրբեջանական սահմանին զոհ ունեցանք, ՀԱՊԿ արձագանքը չկա: ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր անվտանգությունը: Արձագանքի լինել-չլինելը չի՞ նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում:
Սա Հավաքական անվտանգության կառույց է, և այդ կառույցի շրջանակներում մենք ի հայտ ենք բերում այն զարգացումները… Մենք համբերատար աշխատում ենք: ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովին փոխարինելու հարցն ինչ ընթացքում է: Կոնսուլտացիաները շարունակվում են:
***
«168 ժամ»- գրել էր
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու: «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։
Մեր տեղեկություններով, սակայն, այցի հետաձգման պատճառն այլ է. հայկական կողմը հանդիպում էր խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը մերժվել է։ Այնուհետև փորձ է արվել հանդիպում ձեռք բերել փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որը ևս մերժվել է։ Վերջին հույսը, որպեսզի «փրկվի» ԱՄՆ այցի դեմքը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման կազմակերպումն է, որի պատասխանը դեռ չի ստացվել։ Ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, դա էլ կմերժվի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր