Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

20 սեպ 2018 14:25

Սաշիկ և Լևոն Սարգսյաններին ապաստան է տվել Լիբանանի կառավարության նախկին նախարա՞րը

Սաշիկ և Լևոն Սարգսյաններին ապաստան է տվել Լիբանանի կառավարության նախկին նախարա՞րըԱպօրինի հարստացման մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, այս օրերին բնակվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից բավական հեռու գտնվող մի առանձնատանը, որը պատկանում է վերջինիս վաղեմի ընկերոջը՝ Լիբանանի էներգետիկայի նախկին նախարար, հայազգի Արթուր Նազարյանին։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները վերջինիս մերձավոր շրջապատից։ Ըստ նույն տեղեկատվության՝ վերջին օրերին Լևոն Սարգսյանին է միացել նաև նրա եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը։ 
Արթուր Նազարյանն Էներգետիկայի նախարար էր նշանակվել 2014 թ-ին՝ ՀՅԴ-ի կողմից։ Վերջինս կուսակցական չէ, սակայն մշտապես հանդես է եկել իբրև այդ կուսակցության հետևորդ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Լևոն Սարգսյանն ու Արթուր Նազարյանը վաղեմի ընկերներ են, և նա որոշել է ապաստան տալ հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահի եղբորը։ 
Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակ» օրաթերթի, Լևոն և Սաշիկ Սարգսյաններն օրերս եղել են Լիբանանի Casino du Liban խաղատանը։  Ի դեպ, այն միակ խաղատունն է ամբողջ Լիբանանում, որը պատկանում է պետությանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր