Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

21 սեպ 2018 09:46

«Ժամանակ». Վարչապետի հրաժարականը՝ ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ. ինչ է մտադիր անել Փաշինյանը

«Ժամանակ». Վարչապետի հրաժարականը՝ ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ. ինչ է մտադիր անել Փաշինյանը«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետեւ հասկանում է, որ գարնանը իր եւ իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու: Ձմռան դժվարությունները էապես նվազեցնելու են նոր իշխանության կողմնակիցների բանակը:
Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հաջողվելու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փոփոխությունների օգտին: Խորհրդարանը լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է իր հրաժարականը: Իսկ որպեսզի ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողանա դավադրաբար վարչապետի այլ թեկնածու առաջադրել եւ անցկացնել, Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել եւ շրջափակել խորհրդարանի շենքը՝ թույլ չտալով, որ առնվազն երկու շաբաթ խորհրդարանը նիստ գումարի:

Նիկոլ Փաշինյանը այս ծրագիրը կիրականացներ հենց այսօրվանից, եթե չխանգարեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր