Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 սեպ 2018 19:50

Օձը մտել է բնակարան

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 44 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Ավելի վաղ, սեպտեմբերի 21-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 108 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոմեքենայի շարժիչի հատվածից հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ (մոտ 30 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր