Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

22 սեպ 2018 10:02

«Հրապարակ». ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ հարցականներ կան.զարմանում են համակարգում

«Հրապարակ». ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ հարցականներ կան.զարմանում են համակարգում«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնեւից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։
Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ Մոսկվայում ներկա է եղել «60 տարվա ընդմիջումից հետո Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Մոսկվայի մեծ բեմում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացմանը»:

Թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնեւ, հետ վերադառնալ, որ օդանավակայանի ճանապարհին զրուցի ՀՔԾ պետի հետ ու ձայնագրվի, փոքր-ինչ տարակուսելի է՝ զարմանում են համակարգում։ Հիշեցնենք, որ գաղտնի ձայնագրության մեջ խոսվում էր Ռ․ Քոչարյանին «փակել-չփակելու» հիմքերի մասին, ինչը նշանակում է, որ դա տեղի է ունեցել մինչեւ նրան ՀՔԾ-ում հարցաքննելը։ Իսկ նրան հարցաքննել են հուլիսի 26-ի առավոտյան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր