Արտառոց դեպք, «կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 1-ամյա տղա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն է          Իրանը կպшյքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի գիտակցել Իրանի դեմ ագրեսիայի սխալ լինելը       Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան    

23 սեպ 2018 10:08

«Սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու». Նիկոլ Փաշինյան

«Սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու». Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր դստեր հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը նշել է. «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու, և իր ձայնը չի գողացվելու: Եթե նկատվեն ընտրակեղծարարներ, նրանք կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն իրական էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար: «Ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի», – ասել է վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր