ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 սեպ 2018 14:19

Ըստ ՄԻԵԴ-ի պնդման՝ մարտի 1-ին և դրանից հետո ՀՀ ողջ դատական համակարգը գործել է ապօրինի. տեսանյութ

Ըստ ՄԻԵԴ-ի պնդման՝ մարտի 1-ին  և դրանից հետո ՀՀ ողջ դատական համակարգը գործել է ապօրինի. տեսանյութՀայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, չկան մարդիկ, որոնք արտոնյալ են օրենքի նկատմամբ եւ չկան մարդիկ, որոնք իրենց նսեմացած պետք է համարեն օրենքի առջեւ: Այս մասին Նյու Յորքի Յեյլ ակումբում Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, իհարկե, կան բազմաթիվ պրոբլեմներ եւ դրանք կառավարության առաջնահերությունն են. «Այդ պրոբլեմները ինչպես արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, այնպես էլ տնտեսական, այնպես էլ իրավական նշանակություն ունեն»,-ասել է վարչապետը:
Նա անդրադարձել է նաեւ «Մարտի 1»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռներին՝ նշելով. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, եւ ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետեւյալն է, որ մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը եւ անաչառությունը որեւէ կասկած չի թողնում:
Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաեւ ՄԻԵԴ դատավճռով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր