Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

25 սեպ 2018 18:30

ՄԱԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում կրկին անդրադարձել է ՀայաստանինՄիացյալ ազգերի կազմակերպության  գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:

«Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններով  ցույց տվեցին  ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը:

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին անդրադարձել էր նաև Ֆեյսբուքի ուղիղ եթերում օգատերերի հարցերին պատասխանելու ընթացքում: Նա Հայաստանում վերջերս տեղի ունեցած  իշխանության խաղաղ փոխանցումը համարել էր նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ  օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել էր Գուտերեշը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր