«Ժամանակ».Պաշտոն է ստացել Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը.իսկ ինչու է փոխել անունն ու հայրանունը

Ուշագրավ է, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի Եպիսկոպոսյան։ Մինչդեռ նրա հայրը ոստիկանության գնդապետ, Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, 2018-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ Զարմիկ Եպիսկոպոսյանն է, իսկ նրանց հորեղբայրը ԱԱԾ նախկին պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն է։
Այսինքն` ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան, որին ներսում բոլորը Պաշ են ասում եւ ճանաչում որպես հայտնի կոռուպցիոների, անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ եղբոր օրինակով ներքաշված է ինչ-որ հանցավոր գործողությունների մեջ ու քրեական հետապնդումից խուսափելու պատճառով փոխել է իր անունն ու հայրանունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: