Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

26 սեպ 2018 15:30

Օբուդսմենը վիճարկել է պատժախուց տեղափոխվածներին հաղորդակցությունից զրկելու ՍԴ որոշումը

Օբուդսմենը վիճարկել է պատժախուց տեղափոխվածներին հաղորդակցությունից զրկելու ՍԴ որոշումըՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում: 
Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը և կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապին առնչվող օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին:  
Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի վիճարկման առարկա են դարձել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ինչպես նաև Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ Կառավարության  որոշման համապատասխան դրույթները: 
Գործող օրենսդրությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում նա մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից: Այսպիսի կարգավորումների պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը հիմնավորման չի արժանանում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը: 
Նշվածն առաջացնում է անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության ազատության սահմանադրական իրավունքների իրացման խնդիր, քանի որ զրկումը նախատեսվում է պատժախուց տեղափոխելու յուրաքանչյուր դեպքում: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում հիմնավորվում է նաև, որ վիճարկվող  կարգավորումները հակասում են նաև Սահմանադրության համաչափության, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր