Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 սեպ 2018 20:40

№ 1 «օրենքով գողը» արդեն իրեն օգնականներ է ընտրել. նա «հյուրերին» ընդունում է իր առանձնատանը

Օլեգ Շիշկանովը՝  (Շիշկան) սկսել է հյուրեր ընդունել իր մերձմոսկովյան դղյակում:
«Օրենքով գող» Շիշկանը, ով ընտրվել էր միաֆիայի հիմնական պարագլուխ, սկսել է ընդունել «հյուրեր» տարեբր շրջաններից: Դրա հետ մեկտեղ նա ձևավորում է իր մոտիկ շրջապատը: Այս շրջանակում են հայտնվել «օրենքով գողեր» Սերգեյ Լևաշովը  (Ռամս) և Կոնստանտին Բորիսովը (Костыль/ Հենակ): Վերջինս դեռևս գտնվում է գաղութում:
Ինչպես պատմել են «Росбалту»-ին իրավապահների իրենց մոտ աղբյուրները` Շիշկանը սկսել է ընդունել իր հյուրերին արդեն որպես համար առաջին «օրենքով գող»: Նրա մոտ հաճախ են գնում շատ «օրենքով գողեր», տարբեր տարածաշրջանից հանցագործ խմբերի ներկայացուցիչներ և այլք:
Հետաքրքրական է այն փաստը որ Շիշկանին նախորդող համար մեկ  «օրենքով գողերը» նախընտրում էին նմանատիպ հավաքներ իրենց առանձնատներում չանցկացնել: Օրինակ` Ասլան Ուսոյանը, նույն ինքը՝ Դեդ Հասանը նախընտրում էր հյուրեր ընդունել «Հին ֆայտոն» ռեստորանում, որտեղ էլ նրան սպանեցին: Կամ ասենք` Զախար Կալաշովը` Շաքրո Մալադոյը` «Գոլդեն Փելըս» նախկին խաղատանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր