Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

29 սեպ 2018 12:13

Ընտանեկան դաժան բռնություն Արմավիրում. սպանվել է մանկահասակ երեխա, հայրը ձերբակալվել է

Ընտանեկան դաժան բռնություն Արմավիրում. սպանվել է մանկահասակ երեխա, հայրը ձերբակալվել է
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։ 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայրը ձերբակալվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր