Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

29 սեպ 2018 17:05

ԼՂ հիմնահարցը «գորդյան հանգույց» է, որը քանդել է հարկավոր. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անվտանգության հարցը, կարելի է ասել, առանցքային էր գագաթնաժողովում: Բոլոր նախագահներն են այդ մասին խոսում: Անգամ մենք՝ հանգիստ Բելառուսը, միշտ ասում ենք այդ մասին, քանի որ հաշվի ենք առնում այն բոլոր վտանգներն ու մարտահրավերները, որոնցով հղի են մեր սահմանների մերձակայքում արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի գործողությունները»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքով՝ անվտանգության ոլորտում մեծ նշանակություն ունեն նաև ռազմական գործոնները: Դրանք ևս Դուշանբեում քննարկումների առարկա են դարձել:

Լուկաշենկոն ընդգծել է, որ կարևոր են հատկապես Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի Արևելքի, Մերձդնեստրի գործոնները՝ դրանք «գորդյան հանգույցը» անվանելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր