Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

01 հոկ 2018 14:18

Բաքվում ցուցարարները պահանջում են «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողություն

Բաքվում ցուցարարները պահանջում են «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողությունԲաքվում հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջում են սկսել «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողություն, գրում է Caucasian Knot-ը։
Հանրահավաքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալ շրջանի սպորտային ու առողջապահական համալիրի մարզադաշտում։ Հավաքի կարգախոսներն էին «Սկսել հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղում» և «Ազատագրել Ղարաբաղը»։

Հավաքը կազմակերպել էր «Ղարաբաղ» հանրային կոմիտեն, որը թույլատրվել էր իշխանությունների կողմից։
Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին հավաքին հայտարարել է, որ իրենց նպատակն է «բարձրացնել Ղարաբաղի ազատագրման հարցում հանրային ակտիվությունը»։
«Մեր տարածքները 26 տարի օկուպացված են, միլիոնավոր հարկադրված միգրանտներ չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի վայրեր։ Ժամանակն է դիմել վճռական գործողությունների»,-ասել է Ակիֆ Նագին։
Հանրահավաքն ավարտվել է ժամը 5-ին՝ հայտարարության ընդունմամբ, որում պահանջ է ներկայացվում իշխանություններին՝ «սկսել հակաահաբեկչական գործողություն՝ Ադրբեջանի տարածքներն ազատագրելու համար», «ազատ արձակել քաղբանտարկյալներին», «իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ», «պայքարել կոռուպցիայի դեմ», «ուժեղացնել վետերանների, ընտանիքների սոցիալական պաշտպանությունը»։
panorama.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր