Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

04 հոկ 2018 10:03

«Ժամանակ».ՀՀԿ-ն որոշել է տապալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը

«Ժամանակ».ՀՀԿ-ն որոշել է տապալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված գագաթնաժողովը։ Թեև ակնհայտ է, որ ՀՀԿ-ի այդ նախաձեռնությունը ի սկզբանե դատապարտված է անհաջողության, սակայն այդ քայլով ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ Հայաստանում անկանոն իրավիճակ է, որի պայմաններում գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, որին ներկա են լինելու մի շարք երկրների առաջին դեմքեր ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, լի է վտանգներով»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 
***
Քիչ անց ՀՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։
 

Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր