Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հոկ 2018 12:39

Միհրան Պողոսյանը սպառնո՞ւմ է.Ցանկացած չհիմնավորված խոսք, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու.տեսանյութ

Միհրան Պողոսյանը սպառնո՞ւմ է.Ցանկացած չհիմնավորված խոսք, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու.տեսանյութԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին կարծես թե դուր չի եկել վարչապետի կոշտ խոսքերը։ 

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը խորհրդարանում զգուշացրեց, որ օրենքի կողմից խիստ հակահարված կստանան բոլոր այն պատգամավորները, ովքեր կփորձեն ժողովրդին հայհոյել կամ վիրավորել։ Դա այն բանից հետո, երբ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինս տեղյակ է, որ երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին հայհոյել է, եւ եթե տեղյակ է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Լենա Նազարյանը նշեց, որ դրա վերաբերյալ կա նաեւ տեսանյութ: 
Պատգամավորին գրգռել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարությունը, որ նախօրեի միջադեպը վկայում է, թե ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իր հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին։ Եթե այդ հրահանգը պատշաճ կատարված լիներ, երեկվա միջադեպը չէր լինի։ Համոզված եմ` նրանք բաց թողածն անպայման կլրացնեն։ Հիշեցնենք, որ վարչապետը պատասխանել է Լենա Նազարյանի այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրա հետ եղած մարդիկ ԱԺ-ից դուրս գալուց հետո հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Փաշինյանը հայտնեց, թե այս դեպքի առթիվ քննություն է կատարվում, և եթե իրավապահները պարզեն, որ Միհրան Պողոսյանն իսկապես այդպիսի պահվածք է ցուցաբերել, կնշանակի, որ նա լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում նոր ստեղծված իրավիճակում, ինչպես նաև խիստ հակահարված կստանա օրենքի կողմից։
Այս ամենից հետո Միհրան Պողոսյանը հերքեց այդ լուրերը իր հայտարարության մեջ՝ նշելով, որ ներկայացված տեսանյութը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն։ 
Հետո մեկ այլ հայտարարության մեջ էլ Պողոսյանը կարծես թե դժգոհում է վարչապետի գործելաոճից. «Ցավով արձանագրում եմ, որ իմ և վարչապետի երեկվա զրույցն ու այսօրվա նրա արած հայտարարությունը տպավորություն են ստեղծում, որ խոսքը տրամագծորեն տարբեր մարդկանց մասին է։ Հնարավոր է, որ իմ հարցադրումը՝ «Պրն Փաշինյան, ո՞րն էր այսքան ժողովրդին փողոց հանելու նպատակը, չէ՞ որ դուք վարչապետ եք, և կարող էիք առանց այդ քայլին դիմելու գալ խորհրդարան՝ պատգամավորների հետ քննարկման», դարձել է այսօրվա հայտարարության պատճառը»։ 
Կարելի է ենթադրել, որ Պողոսյանը, կարծես թե «զգուշացրել է». «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը»։
Միհրան Պողոսյանը հաշվի չի առել, որ առկա են տեսանյութեր



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր