Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

05 հոկ 2018 12:42

Տեսանյութ.«Դլե յամանի» հնչյունների ներքո ուսամբարձ բերվեց աշխարհահռչակ շանսոնիեի աճյունը

Տեսանյութ.«Դլե յամանի» հնչյունների ներքո ուսամբարձ բերվեց աշխարհահռչակ շանսոնիեի աճյունըԱյսօր  Փարիզը վերջին հրաժեշտն է տալիս աշխարհահռչակ հայ շանսոնիե Շառլ Ազնավուրին: Փարիզի սրտում գտնվող Հաշմանդամների  տանը, որտեղ հանգչում են Նապոլեոն Բոնապարտն  ու Ֆրանսիայի  մյուս ազգային  հերոսները, այժմ ընթանում է հիշատակի արարողությունը:

Ներկա են Ֆրանսիայի մշակույթի, գիտության, քաղաքական գործիչներ:

Քիչ  առաջ  այստեղ ժամանեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ու Ֆրանսիայի  նախագահ Էմանուել  Մակրոնը:  Հնչեցին Հայաստանի  ու Ֆրանսիայի ազգային օրհներգերը:
«Դլե յամանի» հնչյունների ներքո ուսամբարձ բերվում է աշխարհահռչակ շանսոնիեի աճյունը, որը ծածկված  է Ֆրանսիայի դրոշով, որին հետևում է ծաղիկներով պատրաստված Հայոց եռագույնը:
Հիշատակի խոսքով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրանից հետո ելույթ է ունենում Ֆրանսիայի նախահահ Էմանուել Մակրոնը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր