Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 հոկ 2018 15:30

Ազգային ժողովի նախագահն ու ՀՀ ոստիկանապետը շփվել են աշխատանքային ռեժիմով. Պարզաբանում

Ազգային ժողովի նախագահն ու ՀՀ ոստիկանապետը շփվել են աշխատանքային ռեժիմով. ՊարզաբանումՀոկտեմբերի 2-ի երեկոյան Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շփվել են աշխատանքային ռեժիմով, ասել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:
«Իրավիճակը եղել է հետևյալը. երեկոյան Ազգային ժողովի տարածքում բջջային կապը խափանված է գործել, ոստիկանապետն էլ տարածքում շրջելիս է եղել։ Համացանցում առկա բազմաթիվ տեսանյութերից էլ դա երևում է։ Այդ պահին, երբ Ազգային ժողովի նախագահը զանգահարել է ոստիկանապետին, չի հաջողվել կապ հաստատել, վերջինս անհասանելի է եղել։ Ավելի ուշ արդեն պարոն Օսիպյանը հետադարձ զանգ է կատարել, կապ է հաստատել ԱԺ նախագահի օգնականի հետ, քանի որ այդ պահին պարոն Բաբլոյանը քննարկումների է եղել չի կարողացել պատասխանել», - ասաց Կ.Սարոյանը:
Նրա խոսքով, քննարկումներից անմիջապես հետո ԱԺ նախագահի և ոստիկանապետի միջև կապ է հաստատվել:
«Պարոն Օսիպյանը ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ գտնվում է տարածքում, տիրապետում է իրավիճակին։ Հետագա ամբողջ ժամանակահատվածում ԱԺ նախագահը և ոստիկանապետը շարունակել են կապի մեջ լինել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր