Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 հոկ 2018 11:53

Տեսանյութ. Խնդիրը պետք չէ քաղաքական հարթությունից տեղափոխել իրավականի՝ հեղափոխությունը քաղաքական և ոչ թե իրավաբանական պրոցես է

Տեսանյութ. Խնդիրը պետք չէ քաղաքական հարթությունից տեղափոխել իրավականի՝ հեղափոխությունը քաղաքական և ոչ թե իրավաբանական պրոցես էՀամարում եմ, որ վարչապետի հրաժարականը, դա մեծ, քաջ և վճռական ինքնազոհողության քայլ է՝ հանուն հեղափոխության հաղթանակի և ժողովրդի, բայց որը սակայն, կարելի է չանել և գնալ առավել հեշտ՝ առավել կտրուկ և այլընտրանքային ճանապարհով՝ խուսափելով ահռելի, անչափելի ռիսկերից, որոնք առկա են հրաժարական տալու պարագայում: Հնարավոր է՝ վարչապետի պլանը հաջողի իր հնարավոր հրաժարականի արդյունքում: Բայց հնարավոր է նաև, որ այդ պլանը ձախողվի: Եվ այդ դեպքում ժողովրդական առաջնորդը, որ առաքելություն ունի դեռևս շատ գործեր անելու և երկիրն իրոք ու անկեղծորեն կարգի բերելու՝ տեսականորեն կարող է փոխարինվել բռնակալով, որ Հայաստանը կզրկի երկիր և ժողովուրդ լինելու և ունենալու բոլոր շանսերից և կզրոյացնի ողջ հեղափոխությունը:
 
Եթե երկրի բարձրագույն պաշտոնն արդեն ժողովրդի ձեռքում է՝ ինչու՞ այն ռիսկի ենթարկել՝ ամբողջ իշխանությունը ժողովրդին հանձնելու համար, եթե կա վտանգ, որ կարող է այս իշխանությունն էլ կորսվել, իսկ այլընտրանքները մի քանիսն են:
Տեսնում եմ, համոզված եմ, որ կաղապարված մոտեցումներով ամենատարբեր իրավաբաններ՝ անչափ վտանգավոր խորհրդատվական դաշտ են ստեղծում կառավարության և իշխանության շուրջ՝ քաղաքական հարթությունից խնդիրը տեղափոխելով տառացի իրավական հարթություն: Մինչդեռ հեղափոխությունը քաղաքական և ամենևին ոչ իրավական կամ իրավաբանական պրոցես է: Իրավական մոտեցումները հեղափոխություններին միայն դեպի կործանում են տանում և կիրառման նախադեպ որևէ երկրում չունեն: Իսկ առավել մեծ ցնցումներ քան հակահեղափոխությունները՝ պատկերացնել հնարավոր չէ: Եվ հենց այդ իրավական կաղապարվածության դաշտն է, որ կողքից ազդում է կառավարության վրա և մղում կառավարությանն ու նրա ղեկավարին քաղաքականապես անչափ ռիսկային այսպիսի որոշման:
 
Իմ համոզումն է, որ նման ռիսկերի պարագայում ուղղակի չի կարելի խաղադրույք կատարել մի բանի վրա, որում վստահություն ամենևին չկա: Իսկ վարչապետի անձը, նրա դավանած արժեքներն ու ձեռնարկելիք քայլերը՝ գումարած՝ նրա մասսայականությունը նշանակում են, որ նա դեռ առաքելություն ունի իրականացնելու երկրի ղեկավարի պաշտոնում և որ ո՛չ իր պաշտոնը և ո՛չ իր ժողովրդի իշխանությունը ռիսկային իրավիճակում չպետք է հայտնվեն:
Համոզված եմ, որ եթե հանրային մտահոգությունները հասնեն իշխանությանը և իշխանությունը տեսնի, որ կա հասարակական, ժողովրդական լայն պահանջ՝ առանց վարչապետի հրաժարականի՝ ժողովրդավարական ուղով ուղղակի հրապարակային քվեարկությամբ կամ այլ մեթոդով լուծարելու ԱԺ-ն, ապա բացառված չէ, որ իշխանությունն այդ հանրային և բարի ճնշման ներքո գնա այդ ուղով: Ամեն դեպքում այդ պահանջն անհրաժեշտ է ձևավորել և անհրաժեշտ է այդ օրակարգն ամեն կերպ առաջ մղել:
 
Սա կարևորագույն հանգրվան է, որում մենք պետք է օգնենք վարչապետին նկատի ունենալ առավել ապահով, ոչ ռիսկային ու իր և հետևաբար՝ մեր բոլորի իշխանությունը վտանգի տակ չդնող ուղի ընտրել: Վստահ եմ, որ իշխանությունում գտնվող իմ ընկերներից ոմանք իմ մտահոգությունները համարում են անտեղի, խուճապային և անհիմն: Հարգում եմ իրենց կարծիքը, բայց այլ կարծիք ևս կա, և ես այլ կարծիք եմ դավանում այս կարևոր հարցում: Ինձ հետ համակարծիք են գրեթե բոլոր մյուս քաղաքագետները, հանրային և մշակութային գործիչները և՝ հասարակության մի ստվար, շատ ստվար զանգված: Այո՛, լայն շերտերի մոտ կա խուճապ, որովհետև, ինչպես ասացի` ռիկսերն ահռելի են, թեև բացառված չէ, որ հրաժարականի պարագայում գործադիրի և ժողովրդի հույսերն իրականանան և ամեն բան բարի ելք ունենա: Եվ եթե վարչապետն այնուամենայնիվ գնա այդ ճանապարհով՝ տա՛ Աստված, որ մեր մտահոգություններն անտեղի դուրս գան: Բայց քանի կա վտանգ՝ պետք է ուղղակի ռիսկի չգնալ, երբ ունես այլընտրանքային ոչ ռիսկային լծակներ: Վերջապես երեսուն տարի անց՝ Հայաստանում կա ղեկավար, որ արել է անհնարը և որ սիրված է: Իր այս մեթոդաբանական ուղին, որ ինքնազոհողություն է ենթադրում՝ ժողովրդի համար ընդունելի չէ: Անվերապահ սատարելով նրան, բայց այս մոտեցման հետ համաձայն չլինելով՝ իրեն մեր սատարումն արտահայտում ենք այս հարցում անհամաձայնությամբ: Եվ եթե սա ժողովրդավարություն է, ապա մեր տեսակետն ու դրա հիմքում դրված մտահոգությունը պետք է ուղղակիորեն հասկանալի լինեն բոլորին:
 
Տեսանյութում փորձ եմ արել ամենայն մանրամասնություններով վերլուծել հնարավոր հրաժարականի հետօրէի բոլոր հնարավոր սցենարները, որ ներառում և շոշափում են խնդրի բոլոր կողմերը:
 
Աջակցենք վարչապետի՛ն և նրան վարչապետ պահե՛նք:
Ելք կա՛ և այդ ելքը լիիրավ և պաշտոնավարող վարչապետով պետք է գտնենք:
Հայկ Մարտիրոսյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր