Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

08 հոկ 2018 20:54

Վիճակ փոխվեց. ՀՀԿ-ն բարոյալքված է

ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարությունները Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին փաստում են, որ աստիճանաբար լուծվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, այս կարծիքն է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Իհարկե, չի կարելի ասել, թե այս պահին առկա հայտարարությունները բավարար են, բայց բոլոր դեպքերում ակնհայտորեն վիճակ է փոխվում: Եվ ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ բացարձակապես միասնականություն չունի այս հարցում: Ոմանք լքում են խմբակցությունը, ոմանք հայտարարում են, որ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սա նշանակում է, որ մենք հերթական պառակտմանն ականատես կլինենք, որը հաստատապես կբերի պրոցեսի»,- Lragir.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր ասել է, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ցանկությունների, քաղաքական ուղղվածության մեջ: Նա նաև ասել է, որ եթե հասարակությունը կոնսոլիդացվել է Նիկոլ Փաշինյանի շուրջը, ուրեմն վարչապետի այլ թեկնածու չպետք է լինի:
ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանն էլ հայտարարել է, որ կողմ է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացվեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը:
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀԿ-ն այս պահին բավական բարոյալքված վիճակում է: Թվում էր, թե մայիսից հետո մի պահ վերագտան իրենց, փորձեցին ինչ-որ ընդդիմադիր գործառույթ կատարել:
«Բայց դա նրանց կհաջողվի միայն այն դեպքում, երբ իշխանությունն ամբողջությամբ հանձնած լինեն: Այդ ուժը չի կարող կատարել ընդդիմության դեր, եթե խորհրդարանում դե ֆակտո ամենամեծ ուժն է և տակավին իրեն է պատկանում իշխանությունը ձևավորելու իրավունքը: Հետևաբար, մինչև նրանք չհանձնեն իշխանությունը, ՀՀԿ-ի վերակազմավորում չի լինելու, որովհետև հենց դա է թույլ տալու, որ ՀՀԿ-ն մաքրվի պատեհապաշտներից, ավելի անկաշկանդ լինի իր քննադատությունների մեջ: Իսկ այսօր ուղղակի կեղծիք կլինի, եթե նրանք Նիկոլ Փաշինյանին մեղադրեն ինչ-որ բարեփոխումներ չանելու մեջ, երբ որ իրենք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանին այդ քայլերից հետ պահողը կամ զսպողը»,- ասում է քաղաքագետը:
Սաֆարյանի խոսքով՝ այսօր հանրային ճմշման պատճառը ոչ թե ՀՀԿ-ի նկատմամբ ատելությունն է, այլ ուղղակի վախն է, որ ՀՀԿ-ն նորից կվերադառնա այլ անձի տեսքով: Հետևաբար, այդ ուժը պետք է հանձնի իշխանությունը, եթե մտադիր է ռեալ ընդդիմադիր ուժ դառնալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր