ժողովրդի դեմ դուրս գալը կտանի առճակատման և երկրի ապակայունացման, որից էլ կարող է օգտվել թշնամին. Ալիկ Սարգսյան
Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին,
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, Hayacq.com-ի հետ զրույցում
նշեց, որ ժողովրդի դեմ դուրս գալը սխալ քայլ է համարում, քանի որ այն կտանի առճակատման
և երկրի ապակայունացման, որից էլ կարող է օգտվել թշնամին. «Պետք է ամեն ինչ լինի ժողովրդի
կամքով: Ինքս չեմ կարող ժողովրդին դեմ
դուրս գալ: Եթե զգամ, որ փորձ է արվում անել որևէ բան, ինչը ժողովրդի կամքին դեմ է,
ես դրան չեմ մասնակցի: Իմ մասնակցությունը կլինի միայն ի շահ ժողովրդի»,-նշեց Ալիկ
Սարգսյանը:
Խմբակցությունը լքելու մասին էլ ասաց,
որ դեռ նման որոշում չկա, այն կախված է հետագա քայլերից. «Ճիշտ է արդեն 10 օր է Ազգային
Ժողով չեմ գնում, սակայն այս պաին նման որոշում չկա, ամեն ինչ կախված է հետագա քայլերից,
եթե որոշում լինի հայտարարությամբ հանդես կգամ», եզրափակեց ԱԺ պատգամավորը: